Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ԱԳՆ-ն մտահոգված է

ԱԳՆ-ն մտահոգված է
28.06.2013 | 12:13

Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին։ Արդյոք սրանով չե՞ն խախտվում Հայաստանի հետ ունեցած Ռուսաստանի ռազմավարական գործընկերության սկզբունքները, դրանով Ռուսաստանը ամերիկյան քաղաքականություն չի՞ իրականացնում։ «Ռուսաստանի քաղաքականության հետ կապված հարցը ռուսական կողմին պետք է ուղղել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք մատակարարելուն, ապա, իհարկե, այն մեզ մտահոգում է։ Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ այդ գործընթացը չի խախտում Հայաստանին զենք մատակարարելու բալանսը։ Սակայն, ամեն դեպքում, Ձեր նշած խնդիրը մտահոգիչ է»,- ի պատասխան վերը նշված մեր հարցին, ասաց արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ Այն, որ հայկական կողմը մտահոգված է, բնական է, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում։ Մեր այս հարցը մնաց անպատասխան, քանի որ լրատվամիջոցների մեծ մասին հետաքրքրեց Ադրբեջանի հայտարարությունը պատերազմը վերսկսելու ուղղությամբ։ Բնականաբար, ինչպես միշտ, փոխնախարարն այդ հայտարարությունները լուրջ չհամարեց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ